view to ararat from yerevan

Արարատյան դաշտի տերուար, հայկական խաղողներ և եռանդուն գինեգործություն

Աշխարհի հնագույն տերուարներից մեկում՝ Արարատյան հարթավայրում,  Տուշպան միավորում է հայկական խաղողի տեսակները և եռանդուն գինեգործությունը:

Գնել
tushpa wine cellar

Դուք համտեսել եք Հին ու Նոր աշխարհների գինիները, այժմ ողջունե՛ք Հնագույն աշխարհի գինիներին:

Հայաստանը գինեգործության հնագույն բնօրրանն է. ունի շուրջ 6000 տարվա պատմություն: Դրա մասին է վկայում Հայաստանի հարավում՝ Վայոց ձորի Արենի գյուղի տարածքում գտնվող աշխարհի հնագույն գինեգործական  հնձանը, որը  հայտնաբերվել է  «Թռչունների քարանձավում» կատարված պեղումների ընթացքում:

Համտեսել հիմա
ararat valley grape harvesting

Պատմական տերուար

Վերջին 6000 տարիների ընթացքում Հայաստանն անցել է բազմաթիվ փոփոխությունների միջով: Միակ բանը, որ անփոփոխ է մնացել՝ հայերի կիրքն է գինու հանդեպ և այն պատրաստելու արվեստը: Հայկական գինին Հին ու Նոր աշխարհների գինուց տարբերվում է իր մի քանի առանձնահատկություններով: Դրանցից հատկանշականը՝ ֆրանսիական խաղողներից էլ հին արմատներ ունեցող մեր էնդեմիկ տեսակներն են, որոնցից առաջացել են սքանչելի և եզակի նոր խաողողատեսակներ՝ վկայակոչելով  Հայաստանը որպես իրենց հայրենիք:

Զգալ Հայաստանի համը

Գինի «ՏՈՒՇՊԱ»

Տուշպայի տերուարը բնականորեն օժտված է իդեալական հողով և կլիմայական պայմաններով: Արարատյան հարթավայրում աճում են խաղողի տեսակներ, որոնք մեր գինեգործին թույլ են տալիս արտադրելու եզակի գինիներ։ Գինիների պատրաստման ընթացքում մարդու միջամտությունը հասցված է նվազագույնի՝ ապահովելով խաղողի համի իրական արտահայտությունը:

Փորձե՛լ
tushpa kangun wine in sevan
tushpa craft paper wine

Ոգեշնչող նորարություն՝ հնագույն գեղեցկության հպումով

«Տուշպա»-ի խորհրդանիշը ստեղծել է միջազգային ճանաչում ունեցող  տաղանդավոր հայ նկարիչ լուսահոգի Կամո Նիգարյանը, որի  հետ 15 տարի առաջ պատիվ ենք ունեցել  աշխատելու:

«Տուշպա»-ի խորհրդանիշը անտիկ ոճ ունի, այն գինեգործության ընթացքը նախապատրաստող կնոջ կերպարն է:

the art of tushpa wine, ani hovak, eganat mosaic, armenian art

Գինու արվեստը

Մենք հավատում ենք, որ արվեստն ու գինին կատարյալ համադրություն են: Մենք հավատում ենք նոր սերնդի ոգեշնչմանը և ամենուր խրախուսում ենք հայ երիտասարդների ստեղծագործ միտքը: Մենք աջակցում ենք տեղի ստեղծագործողներին, սատարում միջոցառումներն ու Tech և Startup  համայնքներին՝ հանդես գալով #TUSHPAInspires ակցիաներով։

Հիասքանչ Արարատյան հարթավայր

Մեր գինեգործարանը տեղակայված է բիբլիական Արարատ լեռան ստորոտում՝ Տափերական գյուղում, Երևանից 35 կմ հեռու:

Մեր 6 հա խաղողի այգիները տնկված են մոտ 800մ ծովի մակարդակից բարձր: Հողը կավի հիմքով է, մասամբ բաղկացած է նստվածքային ժայռերից: Մեր գինեգործների համար հիմնարար խնդիր է՝ ուղղորդել տերուարի դրական ներգործությունը վերջնական արտադրանքի վրա: Միայն այս եզակի որակների պահպանմամբ մեր գինիները կլինեն հաստատուն և պաշտպանված։

Այցելե՛լ մեզ
ararat valley

Արի՛ և փորձի՛ր «Տուշպան»

Միացի՛ր մեզ՝  բացահայտելու դարերով սրբագործված հայկական գինեգործության ավանդույթները:  Տուշպան ջերմ և ընկերական մթնոլորտում  ողջունում է  իր բոլոր հյուրերին: Այստեղ դուք անմիջականորեն  կծանոթանաք հայկական գինու մշակույթին և կիմանաք հայկական պատմական գինեգործության  ավանդույթների մասին: Տուշպան առաջարկում է նաև ժամանցի հետևյալ տարբերակները.

gastropolis wine tasting

Գինու համտես

Ա՛ռ բաժակդ և մի կո՛ւմ արա «Տուշպա»-ից:  Մանասերյանների ընտանիքի անդամներից մեկը ձեզ կառաջնորդի գինիների աշխարհ՝ կազմակերպելով «Տուշպա»-ի երեք տեսակի գինիների համտես՝ դրանք  համադրելով հայկական համեղ լավաշի և պանրի հետ՝ Հայաստանի իրական համն ու հոտը ճաշակելու համար: Մենք բաց ենք ամեն օր 10.00-18.00, այցերը նախնական գրանցումով:

Ամրագրել
Gastropolis Wine Bar Restaurant in Yerevan

Գինու համտես և ընթրիք

Այցելեք մեզ՝ ջերմ ընկերական մթնոլորտում համտեսելու բարձրորակ «Տուշպան» և ճաշակելու տնական կերակուր: Դուք կըմբոշխնեք թարմ և տեղական մթերքներից պատրաստված հայկական խոհանոցի համադամ ուտեստները՝  երեք տեսակի բնական «Տուշպա» գինու համադրությամբ: Այս ամենը հնարավոր է իրականացնել 10.00-18.00-ին՝ նախապես գրանցվելով:

Ամրագրել
tushpa tourists

Ձեր միջոցառումը մեզ մոտ

Նշե՛ք ձեր հատուկ իրադարձությունները, թիմային միջոցառումները «Տուշպա» գինիների մառանում:

Մենք առաջարկում ենք Արարատյան հարթավայրի թարմ բարիքներից պատրաստված ուտեստներ՝ հատուկ ձեզ և ձեր հյուրերի համար՝ մատուցելով դրանք բնական «Տուշպա» գինիների տեսականիով:

Եթե հետաքրքրված եք,  նախապես կապ հաստատեք  մեզ հետ:

Ամրագրել
mihran manaseryan winemaker

«Տուշպա» Թիմը

«Տուշպա» գինեգործարանը հիմնել է գինեգործ Միհրան Մանասերյանը 1992 թվականին։ Հայ գինեգործության ավանդույթները պահպանող ընտանեկան գործարանը կոչել ենք պատմական Տուշպա-Վան տարածքի անունով, որտեղից սերում են մեր նախնիները։ Մեր այգիներն ու գործարանը տեղակայված են Երևանից 35 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Արարատյան դաշտի սրտում, ուր հեռվում վեր է խոյանում բիբլիական Արարատը։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Միհրանը ձեռք բերեց հողատարածք և 1992-ին հիմքից կառուցեց «Տուշպա»-ի գինեգործարանը: Երկրում բարդ իրավիճակ էր բոլորի համար, բայց Միհրանը հավատաց «Տուշպա»-ին և հաջողության հասավ:

Ամրագրել

Ուղարկված է։

Շնորհակալություն ձեր հարցման համար։ Մենք շուտով կապ կհաստատենք Ձեզ հետ։

pope francis in armenia tasted tushpa armenian wine

Առաքելական օրհնություն

Մենք պատիվ ենք ունեցել մեր գինին ներկայացնելու Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին: Մենք ուրախ ենք առաքելական օրհնության համար, որը նա շնորհեց մեզ: Այն ուժեղացրեց մեր եռանդն ու պատասխանատվությունը գինեգործության նկատմամբ: